6 ապրիլի 2005 - 09:39 AMT
ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊՆԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻՆ
Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը նախօրեին ԱՄՆ պետական քարտուղար Կոնդոլիզա Ռայսին հանձնեց իր հավատարմագրերի կրկնօրինակը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների եւ խնդիրների կարգավորման վերաբերյալ: Թաթուլ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կողմից ցուցաբերած շարունակական օգնության, տարածաշրջանային հիմնահարցերի կարգավորման գործում պաշտոնական Վաշինգտոնի կառուցողական ներգրավվածության համար եւ պատրաստակամություն հայտնեց իր ուժերը ներդնել երկկողմ գործընկերության խորացման եւ հարաբերությունների զարգացման գործում: