11 հոկտեմբերի 2012 - 16:50 AMT
Հոկտեմբերի 11-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406,67 դրամ

Հոկտեմբերի 11-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406,67 դրամ` հոկտեմբերի 10-ի դրությամբ կրճատվելով 0,11 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 523,95 դրամ` ավելանալով 1,03 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացրել է 0,01 կետով` մինչև 13,06 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 11-ին արժույթի առք և վաճառք չի կատարվել: