11 հոկտեմբերի 2012 - 17:53 AMT
Նոյեմբերին տեղի կունենան ՏՐԱՍԵԿԱ-ի առևտրի և տրանսպորտի գծով սեմինարները

ԵՄ կողմից ՏՐԱՍԵԿԱ-ի ծրագրի շրջանակներում «Լոգիստիկան և ծովային մայրուղիներ» նախագիծը նոյեմբերի 5-8-ը սեմինարներ ու գործնական պարապմունքներ է կազմակերպում ի նպաստ առևտրի ու տրանպորտի զարգացման տարածաշրջանում:

Ինչպես հայտնել է ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոնը, միջոցառումներին կմասնակցեն ՏՐԱՍԵԿԱ-ի մասնակից երկրների մաքսային մարմինները, Եվրահանձնաժողովը, ՄԱԿ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը, ԵԱՀԿ-ն:

Կքննարկվեն սահմանների կառավարման համալիր ղեկավարման ու «միասնական պատուհանի» կիրառման օրինակները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: