11 հոկտեմբերի 2012 - 17:32 AMT
ԿԸՀ-ը սահմանել է նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Սահմանվել են նաև Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը:

Նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` «Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու հայտի ձևը սահմանելու մասին» որոշման մեջ: