Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանքի»` ԱԳ նախարարի թեկնածու Մայա Պանջիկիձեն հերքում է որոշ ռուսական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, որ հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին կարող է հայտնվել երկրի նոր կառավարության կազմում:
Կանդելակիի` որպես փոխվարչապետի, նշանակման հնարավորության մասին լուրերը հայտնվել էին top.rbc.ru կայքում` հղելով նախարարների նոր կաբինետի աղբյուրին:
«Սա անլուրջ հարց է, Կանդելակին ոչ մի անգամ չի հիշատակվել: Կոչ եմ անում բոլոր լրագրողներին չհղել սոցկայքերի տեղեկատվությանը»,-հայտարարել է Պանջիկիձեն: