11 հոկտեմբերի 2012 - 18:47 AMT
Արամ Հարությունյան. Պետք է դադարեցնել ՓՀԷԿ-ի շինարարակական աշխատանքները

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է բնապահպանական ակտիվիստների և գյուղացիների, որոնց թվում Գետահովիտ համայնքի բնակիչներ և «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցապատողների՝ նրանց մտահոգությունները լսելու և պարզաբանումներ տալու համար: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արամ Հարությունյանը լսել է կառուցապտող կողմի, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գևորգյանի և Գետահովիտ համայնքի ներկայացուցիչների փաստարկները:

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է դադարեցնել ՓՀԷԿ-ի շինարարակական աշխատանքները», - քննարկումների արդյունքում նշել է նախարարը:

Գերատեսչության ղեկավարը հանձնարարել է նախարարության աշխատակազմի ղեկավարին եռօրյա ժամկետում ստեղծել աշխատանքային խումբ, որը տասնօրյա ժամկետում պետք է ներկայացնի խնդրի բազմակողմանի ուսումնասիրության արդյունքները: Նախարարը հայտնել է, որ նախարարությունը վճռական է հարցի արդարացի լուծման հարցում: