11 հոկտեմբերի 2012 - 18:52 AMT
Տարոն Մարգարյան. 58 սիրիահայ երեխա անվճար հաճախում է մանկապարտեզ

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանին: Այս մասին PanARMENIN.Net-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քաղաքապետը հյուրին տեղեկացրել է սիրիահայ երեխաների կրթության հետ կապված խնդիրների լուծման մասին:

«Սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոցը էլ ավելի դյուրին կդարձնի սիրիահայ երեխաների ուսուցումը Երևանում։ Իսկ սիրիահայ ընտանիքների 58 երեխա Երևանի ավագանու որոշմամբ անվճար հաճախում է մանկապարտեզ», - նշել է քաղաքապետը: