11 հոկտեմբերի 2012 - 21:03 AMT
ՌԴ ԱԳ նախարար. Իրանը չի հարձակվի Իսրայելի վրա` չնայած անընդհատ սպառնալիքների

Կնեսսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի հետ հանդիպման ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Իրանը չի հարձակվի Իսրայելի վրա` չնայած անընդհատ սպառնալիքներին:

ՌԴ ԱԳ նախարարի վստահության պատճառն այն է, որ Իսրայելում բնակվում են մեծ քանակությամբ արաբներ, որոնցից մեծ մասը իսլամ է դավանում, և Այաթոլլահի ռեժիմը չի ցանկանա վնասել նրանց, հաղորդում է MIGnews-ը: