11 հոկտեմբերի 2012 - 22:01 AMT
16-ամյա դեռահասը մեղադրվում է Պակիստանում աստծուն անարգող SMS-ներ տարածելու մեջ

16-ամյա քրիստոնյա Ռայան Սթենթենը մեղադրվում է աստծուն անարգող SMS-ներ տարածելու մեջ, որոնք նա Կարաչի շրջանում ուղարկել է իր հարևաններին, ովքեր իր հոր և մոր հետ աշխատում են նույն գազային ընկերությունում:

Ոստիկանության խոսքով, պատանին «ուշադիր չի կարդացել հաղորդագրության տեքստը»` նախքան ուղարկելը: Նախօրեին կատաղած ամբոխը կործանել է Սթենթենների տունը` այրելով ընտանիքի ունեցվածքը:

Պակիստանում կրոնին անարգանքը քննադատվում է միջազգային հանրության կողմից` դաժանության համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: