12 հոկտեմբերի 2012 - 09:54 AMT
«Հայացք». Սննդի անվտանգության պետական տեսչությունում ստուգումներ են

«Հայացք» օրաթերթը գրում է. «Հավաստի աղբյուրներից ստացած տեղեկության համաձայն՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը երեկվանից սկսել է իր ստուգումները գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում: Եթե լավ ուսումնասիրեն, դրանից հետո ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը դժվար թե մնա իր զբաղեցրած պաշտոնին»: