12 հոկտեմբերի 2012 - 10:01 AMT
«Ժողովուրդ». Արծրուն Պեպանյան. Բնապահպանության նախարարը կործանել է նախարարությունը

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանն ինքնակամ հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ վերջապես ազատվել է այդ գերեզմանոցից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր գրառումը, Պեպանյանը նշել է. «Դե որովհետև էնտեղ նախարարություն իրականում գոյություն չունի, էնտեղ գերեզմանոց է, բայց ի տարբերություն դրա` հարգանքի ոչ արժանի: Ես շատ վաղուց փորձում էի դուրս գալ աշխատանքից:

Անընդհատ հետաձգում էի` կարծելով, թե նախարարությունում կադրային փոփոխություն կլինի: Նախարարը կործանել է նախարարությունը»: Պեպանյանն այսքանից հետո պատրաստվում է բացել հիմնադրամ, ապա ստեղծել քաղաքագետների գործունեության կենտրոն և զբաղվել սիրած գործով: