
Հայաստանում ընտրությունների արդարությանը հավատում է տղամարդկանց 12, կանանց` 13 տոկոսը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը: Ընտրությունների արդյունքներին թերահավատորեն վերաբերվող բնակչությամբ մեր երկիրն աշխարհի 125 երկրների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը:
Ըստ ամերիկյան «Gallup» կազմակերպության հրապարակած զեկույցի, ՀՀ բնակչությունից ավելի թերահավատ են միայն Հաիթիի և Մոնղոլիայի բնակիչները: Հարևան Վրաստանում տղամարդկանց 44 և կանանց 41 տոկոսն է հավատում ընտրությունների արդյունքներին: Եվ սա տարօրինակ չէ, գրում է թերթը: