7 ապրիլի 2005 - 09:06 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ
Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը պետք է բազմապատկի իր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ընդունելով ԱՊՀ գործադիր քարտուղարՎլադիմիր Ռուշայլոին` այդ մասին հայտարարել է Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը: Խոսնակը ասել է, թե չարժե, որ ՄԽ համանախագահները բանակցությունների գործընթացը բարդեն հակամարտող կողմերի վրա, որոնք չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, գտնում է Մուրթուզ Ալեսքերովը: Մ.Ալեսքերովը Ադրբեջանի խորը մտահոգությունն է հայտնել «հայկական կողմից հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտման, ինչպես նաեւ գրավյալ Լեռնային Ղարաբաղը ահաբեկչության եւ թմրանյութերի օջախ դարձնելու առնչությամբ»: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, «սակայն ոչ թե տարածքային ամբոջականության եւ գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրս բերման հարցում փոխզիջման հիման վրա»: Վ.Ռուշայլոն հայտարարել է, որ Մոսկվան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծման օգտին: