12 հոկտեմբերի 2012 - 10:54 AMT
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ՝ հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին ընդառաջ:

Հանրապետության ղեկավարը զրուցել է հավաքականի անդամների հետ և մաղթել հաջողություններ: Նախագահը հորդորել է մեր ֆուտբոլիստներին՝ ինչպես շախմատի ազգային հավաքականի պարագայում, անհատական գեղեցիկ խաղ ցուցադրելու հետ միասին, համատեղել ջանքերը և մտածել թիմային հաղթանակի մասին: