7 ապրիլի 2005 - 11:52 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆ Է` ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՈՉ ՄՇՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր նպատակը 2009-2010 թվականներին ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալն է, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Այդ նպատակին հասնելու համար վարչապետը եւ արտգործնախարարը շրջայց են կատարում Աֆրիկայի եւ մահմեդական երկրներով` հույս ունենալով ստանալ վերջիններիս աջակցությունը: Մոտ ժամանակներս թուրք վարչապետ Էրդողանը կայցելի ՀԱՀ, Մարոկկո, Եթովպիա եւ Թունիս, որտեղ այդ երկրների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում կխնդրի աջակցություն ցուցաբերել այդ նախաձեռնությանը: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլա Գյուլն արդեն եղել է Սաուդյան Արաբիայում, որտեղ հանդիպել է Իսլամական խորհրդաժողովի կազմակերպության գլխավոր քարտուղար Էքմելլեդին Իհսանօղլու հետ: Նախօրեին սկսվել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի այցը ՄԱԷ: Թուրքիայի` ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու հիմնական առավելությունը ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի խաղաղարար գործողություններին մասնակցությունն է: ԱԽ տեղի համար Թուրքիան կմրցակցի Ավստրիայի եւ Իսլանդիայի հետ: