7 ապրիլի 2005 - 12:25 AMT
ԳԵԴԻՄԻՆԱՍ ԿԻՐԿԻԼԱՍ. ԼԻՏՎԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՃԻՇՏ ՔԱՅԼ ԿԼԻՆԵՐ
«Մենք` քաղաքական գործիչներս պետք է ջանանք, որպեսզի Ցեղասպանությունը չկրկնվի»,- հայտարարել է Լիտվայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Գեդիմինաս Կիրկիլասը: Նրա խոսքերով` Ցեղասպանությունը պետք է դատապարտեն բոլորը: «Մենք ցանկանում ենք օժանդակել Հայաստանին ԵՄ-ին անդամակցելու հարցում, որպեսզի ապագայում չկրկնվեն պատերազմներն ու Ցեղասպանությունները»,- նշել է նա: Լիտվացի նախարարը տեղեկացրել է, որ Լիտվայում շրջանառության մեջ չկա Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթուղթ, սակայն նա, որպես քաղաքական գործիչ, գտնում է, որ Լիտվայի կողմից Ցեղասպանության ճանաչումը ճիշտ քայլ կլիներ, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: