12 հոկտեմբերի 2012 - 19:11 AMT
Անկարան մինչ օրս տվյալներ չի ներկայացրել այն բեռի մասին, որը առգրավվել էր ռուսական օդանավից

Թուրքիան մինչ օրս տվյալներ չի ներկայացրել այն բեռի մասին, որը առգրավվել էր ռուսական օդանավից: Այս մասին փոխանցում են ինտերնետային ԶԼՄ-ները` հղելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին: Ըստ ստացված տեղեկատվության, Թուրքիան նաև դեռևս չի պատասխանել ռուսական կողմի հարցմանը` առգրավման հանգամանքների, մանրամասների և պատճառների վերաբերյալ:

Ավելի վաղ մամուլում հայտնվել էին հաղորդագրություններ այն մասին, որ Թուրքիայում սիրիական Airbus A320-ում եղել է ռազմական և կապի միջոցների պահեստամասերով 12 արկղ:

Ռուս պաշտոնյաները հերքել են Մոսկվաից Դամասկոս սիրիական օդանավով որևէ ունեցվածքի տեղափոխման փաստը: Իր հերթին թուրք վարչապետը հայտարարել էր, որ Ռուսաստանից թռչող սիրիական օդանավում եղել է ռազմական նշանակության բեռ: Սիրիան ևս հերքել է Էրդողանի այս հյատարարությունը` այն կեղծ կոչելով: