12 հոկտեմբերի 2012 - 20:31 AMT
ՄԱԿ-ը սիրիացի փախստականներին կապահովի ձմռան համար անհրաժեշտ ամեն ինչով

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատը պատրաստ է 340 հազար սիրիացի փախստականների ապահովել ձմռան համար անհրաժեշտ ամեն ինչով: ՄԱԿ-ը մտադիր է 64 մլն դոլար տրամադրել Թուրքիա, Լիբանան և Հորդանան հեռացած սիրիացիներին ամեն ինչով ապահովելու համար:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատում ակնկալում են, որ մինչև տարեվերջ այդ երկրներում գտնվող սիրիացիների քանակը կկրկնապատկվի:

ՄԱԿ-ում հուսով են, որ օգնության մի մասն էլ կհասնի նրանց, ովքեր շարունակում են մնալ հակամարտային գոտում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: