12 հոկտեմբերի 2012 - 20:36 AMT
ԵՄ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների վերաբերյալ

ԵՄ 27 երկրների դեսպաններ պայմանավոորվել են Իրանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ, այդ թվում` իրանական գազի գնման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով տեղեկատվական դիվանագիտական աղբյուրին:

Այս պատժամիջոցները կվերաբերեն մի շարք տնտեսական ոլորտների, այդ թվում` էներգետիկա, առևտուր. Ֆինանսական սեկտոր, հեռահաղորդակցում: