12 հոկտեմբերի 2012 - 21:15 AMT
Ղրիմի Արմյանսկում կկայանա Х «Արմյանսկիյ բազարը»

Արմյանսկում հոկտեմբերի 20-ին կկայանա «Արմյանսկիյ բազար» ազգամիջյան բարեկամության Х փառատոնը: Ինչպես հաղորդում է Արմյանսկի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը, փառատոնի ծրագրում նախատեսվում է Ղրիմի ժողովուրդների ազգային տաղավրների ցուցադրություն` Ղրիմի ժողովուրդների ճաշատեսակների համտեսմամբ, կենցաղային պարագաների ցուցադրությամբ, ազգային-կիրառական արվեստի վարպետների տոնավաճառով, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Կկայանա նաև Կրիմի շրջանների և տարբեր քաղաքների գեղարվեստական կոլեկտիվների ելույթները: Կոլեկտիվները կներկայացնեն երգեր և պարեր: