12 հոկտեմբերի 2012 - 23:15 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Իտալիայի հավաքականին հաջողվեց Երևանում 3 միավոր վաստակել

2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Իտալիա հանդիպման երկրորդ կեսում ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան 1:1 հաշվով: Առաջին կեսում աչքի է ինընկել Անդրեա Պիրլոն և Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստները երկրորդ 45 րոպեների ընթացքում ավելի հավաքված ու վստահ էին գործում: Դավիթ Մանոյանը ՅուրաՄովսիսյանի փոխանցումից հետո հիանալի հնարավորություն ուներ գոլ խփելու, սակայն իտալացիների դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը գեղեցիկ ցատկով փրկեց իր թիմին:

Մի քանի րոպե անց արդեն իր բարձրության վրա էր Արաս Օզբիլիսը, կիսապաշտպանի հեռահար ուժեղ հարվածը Բուֆֆոնը կարողացավ որսալ միայն երկրորդ փորձից:

Իտալացիներից երկրորդ կեսում առաջինը վտանգավոր պահ կարողացավ ստեղծել Դոմենիկո Կրիշիտոն, որի հարվածից հետո գնդակը քիչ էր մնում հայտնվի Հայաստանի ընտրանու ավագ Ռոման Բերեզովսկու դարպասում: 65-րդ րոպեին Իտալիան հասավ իր նպատակին, Դանիելե Դե Ռոսին առաջ մղեց Եվրոպայի փոխչեմպիոններին՝ 1:2:

Մի պահ թվում էր, թե Յուրա Մովսիսյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն փայլուն գործեց իտալացի պաշտպանը: Իսկ ահա Իտալիան իր պահը օգտագործեց, 3-րդ գնդակը խփեց Պաբլո Օսվալդոն՝ դնելով հանդիպման վերջնակետը:

ՖՈՏՈՇԱՐՔ