12 հոկտեմբերի 2012 - 23:40 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վարդան Մինասյան. Խաղի ընթացքը մեզ թույլ էր տալիս մտածել հաղթանակի մասին

«Դժվար է խոսել նման խաղից հետո: Սա մեր լավագույն խաղերից մեկն էր: Մենք այսպիսի խաղ էինք սպասում մեր ընտրանուց: Երկրորդ կեսում մենք լավ սկսեցինք, հավասար հաշվի ժամանակ, ով խփեր, նա էլ կհաղթեր: Ես այս խաղից գոհ եմ, տղաներին էլ եմ այդ մասին ասել հանդերձարանում»,-ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որի սաները ԱԱ ընտրական խաղում 1:3 հաշվով զիջել են Իտալիային:

Նրա խոսքով, 1:1 հաշվի ժամանակ ցանկանում էր գրոհներին ուժ հաղորդել, այդ պատճառով էլ փոխարինման դուրս բերեց Էդգար Մանուչարյանին:

«Սա Իտալիայի ընտրանին է, որը տակտիկապես շատ ուժեղ է: Իտալացիները իրենց պաշտպանությամբ են առանձնանում, բայց մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք նրանց դարպասի մոտ: Խաղի ընթացքը մեզ թույլ էր տալիս մտածել հաղթանակի մասին: Գոլերը մենք անուշադրության պատճառով բաց թողեցինք»,- ընդգծեց նա:

Մարզիչն ընդգծեց, որ ինքը ստեղծում է ապագայի թիմ, որը դեռ ցույց կտա իր կարողությունները:

ՖՈՏՈՇԱՐՔ