13 հոկտեմբերի 2012 - 10:10 AMT
«Հրապարակ». ՌԴ կառավարության «Հայրենակիցներ» ծրագրի դեմ արձանագրություններ են ստորագրվել

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ այն հազվադեպ օրերից էր, երբ Հայաստանը հակադրվում էր Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը: Հայ-ռուսական տնտեսական հանձնաժողովի միջկառավարական նիստի ժամանակ արձանագրություն ստորագրվեց ընդդեմ ՌԴ կառավարության «Հայրենակիցներ» ծրագրի, որը Հայաստանում իրականացնում է Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը, և որի կնքահայրը Վլադիմիր Պուտինն է:

ՀՀ կառավարության կայքում արձանագրությունը դեռևս տեղադրված չէ: Տեքստի մանրամասները հրաժարվել է ներկայացնել նաև ստորագրմանը ներկա ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Եթե մենք դեմ ենք, ապա ի՞նչ է ստորագրվել» հարցին նա ընդամենը պատասխանել է. «Ստորագրել ենք, որ դեմ ենք»: