13 հոկտեմբերի 2012 - 11:46 AMT
Սիրիական ընդդիմությունը հայտարարում է, որ Սիրիայում կռվում են «Հեզբոլլահի» ջոկատները

Լիբանանի «Հեզբոլլահի» ջոկատները մասնակցում են մարտական գործողություններին Սիրիայում, հայտարարել է Հալեպի ընդդիմադիր ռազմական խորհրդի ղեկավար գնդապետ Ալ Աքքադին, շաբաթ օրը հայտնել է թուրքական Time Turk առցանց թերթը:

Ըստ Ալ Աքքադիի, «Հեզբոլլահի» ջոկատները հիմնականում գործում են Հալեպում և Հոմսում:

Ավելի վաղ Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Ալ Հարիրին նույնպես հայտարարել էր, որ «Հեզբոլլահը» զենք ու գրոհայիններ է տրամադրում սիրիական ռեժիմին: Ըստ Հարիրիի, «Հեզբոլլահի» գրոհայինները մասնակցում են սիրիական բանակի գործողություններին ընդդիմության դեմ և դա արվում է նախագահ Բաշար Ասադի ցուցումով, որը խնդրել է «Հեզբոլլահին» գրոհայիններ ուղղարկել Սիրիա: