13 հոկտեմբերի 2012 - 12:49 AMT
Այսօր Ստեփանակերտում նշում են Քաղաքի օրը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է նման նշանակալի իրադարձությունների պատշաճ մակարդակով տոնելու անհրաժեշտությունը՝ այն կարեւորելով թե քաղաքական եւ թե մշակութային տեսանկյունից:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: