13 հոկտեմբերի 2012 - 13:49 AMT
Պաբլո Օսվալդո. Հաղթանակը Հայաստանի հանդեպ կարևոր էր, քանի որ մենք դարձանք մեր խմբի առաջատարները

Պաբլո Օսվալդոն, որը երրորդ գնդակն ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը, խոստովանել է, որ հաղթանակը Հայաստանի հանդեպ կարևոր էր, քանի որ իտալացիները դարձան B խմբի առաջատարները:

«Ես երջանիկ եմ, որ ինձ հաջողվեց գոլի հեղինակ դառնալ: Ես գերազանց փոխանցում ստացա, և ինձ մնում էր միայն գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր էր նաև Դանիել Դի Ռոսսիի համար: Մենք միշտ աշխատում ենք օգնել մեր հավաքականին»,-ասել է Օսվալդոն:

Ըստ նրա, հայ ֆուտբոլիստները լավ էին պաշտպանվում, սակայն նրանք կարողացան կոտրել հակառակորդի դիմադրությունն ու գոլեր խփել, ինչն ամենակարևորն է: