13 հոկտեմբերի 2012 - 13:49 AMT
Ստեֆան Էլ Շաարավի. Ես շատ ուրախ եմ, որ դաշտ դուրս եկա Հայաստանի հետ խաղում

Իտալիայի հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ Շաարավին, որը Հայաստանի հետ խաղում 60-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման, իր զգացմունքներն է հայտնել պաշտոնական խաղում ազգային հավաքականի կազմում առաջին անգամ հանդես գալու վերաբերյալ:

«Ես շատ ուրախ եմ, որ դաշտ դուրս եկա Հայաստանի հետ խաղում,-մեջբերում է նրան Football Italia-ն:-Ափսոս, գոլ խփել չստացվեց: Սակայն առջևում էլի խաղ կա, ես կաշխատեմ լավագույնս ինձ դրսևորել: Կարող եմ ասել, որ այժմ իմ կարիերայի մեծագույն պահերն են»: