13 հոկտեմբերի 2012 - 15:28 AMT
«Ալ Քայիդան» կոչ է անում մահմեդականներին «սրբազան պատերազմ» սկսել ԱՄՆ ու Իսրայելի դեմ

«Ալ Քայիդայի» ղեկավար Այման ազ Զավահիրին կոչ է անում մահմեդականներին «սրբազան պատերազմ» սկսել ԱՄՆ ու Իսրայելի դեմ՝ Ինտերնետում «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հայտնվելու պատճառով:

Այման ազ Զավահիրիի աուդիոուղերձում ասվում է, որ ԱՄՆ-ում թույլ են տվել ֆիլմը նկարահանել խոսքի ազատության պատրվակով: «Սակայն այդ ազատությունը թույլ է տալիս նրանց խոշտանգել իսլամ դավանող կալանավորներին»,-ասել է նա, հայտնում է «Ինտերֆաքսը»: