13 հոկտեմբերի 2012 - 16:20 AMT
Մահապարտ-ահաբեկիչը պայթել է Աֆղանստանում

Մահապարտ-ահաբեկիչը շաբաթ օրը պայթեցրել է իրեն Աֆղանստանի Քանդահար նահանգի Ազգային անվտանգության գլխավոր վարչության բաժանմունքի մուտքի մոտ:

Նահանգապետի մամուլի քարտուղար Ահմադ Ջավիդա Ֆայսալան հաղորդել է, որ միջադեպը տեղի է ունեցել Մաարուֆ գավառում, երբ ահաբեկիչը փորձել է ՀԱԿ-ով անցնել կոնտրհետախույզների գրասենյակ:

Ահաբեկչության արդյունքում զոհվել է վարչության 3 աշխատակից ևս 4-ը վիրավորվել են: Ահաբեկչության համար պատասխանատվությունը իր վրա է վերցրել արմատական «Թալիբան» շարժումը, հաղորդում է Ռոսբալթը: