13 հոկտեմբերի 2012 - 17:57 AMT
Իրաքի վարչապետը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարողանա արգելափակել ռուսական սպառազինության գնման վերաբերյալ գործարքը

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարողանա արգելափակել Բաղդադի կողմից ռուսական սպառազինություն գրելու վերաբերյալ գործարքը, որն արժե ավելի քան 4.2 մլրդ դոլար:

«Զենք գնելով՝ մենք ելնում ենք այն պահանջմունքներից, որոնք ունեն: Բոլորը գիտեն, որ մենք վարում ենք բաց քաղաքականություն և չենք ցանկանում, որպեսզի Իրաքը վերածվի որևէ մեկի գաղութի»,-հավելել է ալ-Մալիկին:

Նա ընդգծել է, որ Իրաքից ռուսական բիզնեսի հեռանալուց հետո Բաղդադը փորձեր է ձեռնարկել ակտիվացնել Ռուսաստանի հետ գործնական հարաբերությունները: Սակայն դրանք անարդյունք են եղել:

Այս շաբաթ կայացել է Իրաքի վարչապետի պաշտոնական այցը Մոսկվա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: