13 հոկտեմբերի 2012 - 17:47 AMT
Եգիպտոսի գլխավոր դատախազը վերադարձել է իր պարտականությունների իրականացմանը

Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդուլ-Մահուիդ Մահմուդը վերադարձել է իր պարտականությունների իրականացմանը՝ չնայած նախագահ Մուհամմեդ Մուրսիի՝ նրան աշխատանքից հեռացնելու փորձերի:

Ըստ գլխավոր դատախազի, Եգիպտոսի նախագահը իրավունք չունի աշխատանքից հեռացնել նրան: Մուրսին մտադիր էր Մահմուդին նշանակել Վատիկանում երկրի դեսպան:

Մուրսիի և դատախազի կողմնակիցների միջև հակամարտությունը վերածվել է Թահրիր հրապարակում ռազմական բախման, հաղորդում է BBC-ին: