13 հոկտեմբերի 2012 - 18:55 AMT
ԱՄՆ գաղտնի ծառայությունների գործակալը ձերբակալվել է Մայամիում՝ հարբած վիճակում

Երկուշաբթի օրը ԱՄՆ գաղտնի ծառայությունների գաղտնի գործակալը ձերբակալվել է Մայամիում ՝ հարբած վիճակում: Էրոն Ֆրենսիս Էնգլերը հայտնաբերվել է ոստիկանության կողմից վաղ առավոտյան, գետնի վրա՝ Մայամիի կենտրոնում գտնվող գիշերային ակումբներից մեկի մոտ: Ձերբակալության ժամանակ հարբած գործակալը փորձել է ընդդիմանալ և հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին:

Սա գաղտնի ծառայությունների աշխատանքում առաջին արտակարգ պատահարը չէ: