14 հոկտեմբերի 2012 - 13:54 AMT
Արգիշտի թագավորը ողջունեց «Էրեբունի-Երևան» տոնակատարության մասնակիցներին

Քիչ առաջ Էրեբունի պատմահնագիտական արգելոց –թանգարանի մոտ տեղի ունեցավ «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարությունների գլխավոր միջացառումներից մեկը`թատերականացված ներկայացում` նվիրված Երևանի հիմնադրման 2795-ամյակին: Հանդիսությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մի շարք բարձրաստիճան հյուրեր :

Փոքրիկ բեմադրության ընթացքում ներկաներին ողջունեց Արգիշտի թագավորը և ներկայացրեց Երևանի հիմնադրման պատմությունը:

Ներկայացումից հետո սկսվեց հանդիսավոր քայլերթը:

Էրեբունի փողոցը բեմադրության ողջ ընթացքում մարդաշատ էր, փողոցի տարբեր անկյուններում ելույթ էին ունենում մանակապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաները: Այժմ այնտեղ ելույթ են ունենում լարախաղացները: