ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից երեք շաբաթ առաջ Բարաք Օբամայի մահմեդական լինելու շուրջ վեճերը նոր թափ են ստացել: Այս անգամ վեճի առարկա է դարձել Բարաք Օբամայի մատանին: Պնդում են, որ Օբամայի ամուսնական մատանու վրա գրված է :
Նման պնդումներով հանդես է գալիս World Net Daily (WND) կայքը:
Լրագրող Ջերոմ Ռ. Կորսիի հոդվածում նշվում է, որ Օբաման կրում է այդ մատանին ուսանողական տարիներից, մինչև Միշել Ռոբինսոնի հետ ամուսնալը:
Կայքը գտել է Օբամայի լուսանկարները, հրապարկված ամսագրում, և պնդում, որ դեռ 1980-ին Օբաման կրել է այդ մատանին:
Ուսումնասիրելով մատանու գրությւոնը՝ Մ. Ա. Գաբրիելը հանգել է եզրակացության, որ նման մատանի կրողը մոտ է իսլամական հավատին, կրոնին և նրա հասարակությանը: