14 հոկտեմբերի 2012 - 17:41 AMT
Վազորդները մասնակցել են 2794 մետր երկարությամբ վազքարշավին

Էրեբունի-Երևանի հերթական տարեդարձը յուրովի են տոնել մայրաքաղաքի մարզադպրոցների սաներն ու նախաձեռնությանը միացաց սիրողական մակարդակի վազորդները, PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նրանք խորհրդանշական 2794 մետր վազքատարածությունը հաղթահարել են Հաղթանակի կամրջից մինչև մատենադարան ընկած հատվածում: