14 հոկտեմբերի 2012 - 18:14 AMT
Հյուսիսային պողոտայում փողոցային բասկետբոլ են ցուցադրում

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում Հյուսիսային պողոտայում փողոցային բասկետբոլի` այսպես կոչված սթրիթբոլի մրցույթ է անցկացվում: Մրցույթի մասնակիցներից Հովսեփ Ավագյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գրեթե բոլոր մասնակիցները Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողներ են: Նրա խոսքով` բոլորն էլ արդեն մի քանի տարի զբաղվում են բասկետբոլով, իսկ այսօրվա սթրիթբոլի մրցույթը ցուցադրական ելույթ է:

Մրցույթին մասնակցում են 6 թիմեր` Polytechnik, Reverse, Snake, Sniper, Best և Power Slam: