15 հոկտեմբերի 2012 - 11:16 AMT
ԵՄ-ն այսօր նոր տնտեսական պատժամիջոցներ է մտադիր սահմանել Իրանի դեմ

Ակնկալվում է, որ ԵՄ 27 երկրների ԱԳՆ-ների ղեկավարները հոկտեմբերի 15-ի նիստում Լյուքսեմբուրգում կհաստատեն Իրանի հանդեպ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթը: Ինչպես հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից, հետագա ճնշման միջոցներով նախատեսվում է գազի առաքումների արգելումն Իրանից, եվրոպական էներգետիկ ընկերություններին կարգելվի «երկնագույն վառելիք» գնել Իրանից:

Արդեն գործող պատժամիջոցներն արգելում են ներդրումներն Իրանի գազի արդյունաբերության մեջ, սակայն չեն վերաբերում ԵՄ երկրներ ներմուծելուն:

Բացի այդ, ԵՄ երկրների բանկերին կարգելվի գործարքներ կատարել Իրանի վարկային կազմակերպությունների հետ, որոնք կարող են օգտագործվել միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների արտադրության համար: