9 ապրիլի 2005 - 10:06 AMT
ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ «ԲԻԲԼԻԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
Հրատարակության է պատրաստվում «Բիբլիական Հայաստան» ժողովածուն, որի մեջ ընդգրկվել են 100 ավելի գիտական զեկույցներ` ներկայացված 1999 թվականի կոնֆերանսին Օշականի (Հայաստան) սբ.Մեսրոպ Մաշտոցի կենտրոնում, հաղորդում է «Երկիր» թերթը: Կոնֆերանսը նվիրված է Հայաստան-Աստավածաշունչ բազմաշերտ կապերին: 800 էջից բաղկացած հատորում կան նաեւ գունավոր ներդիրներ եւ քարտեզներ: Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի խմբագրությամբ ժողովածուն սբ.Մեսրոպ Մաշտոցի կենտրոնի ամենախոշոր ներդրումն է հայագիտության մեջ: