15 հոկտեմբերի 2012 - 11:06 AMT
Լևոն Արոնյանը Մեծ սաղավարտում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

Իսպանական Բիլբաոյում ավարտվել է շախմատի Մեծ սաղավարտը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը իր ելույթն ավարտել է 3-րդ հորիզոնականում: Արոնյանը 10 տուրերում հաղթել է 1 պարտիա, 8 անգամ ոչ ոքի է խաղացել և ընդամենը մեկ անգամ է զիջել մրցակցին: Նա հավաքել է 11 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:

Հաղթողը որոշվել է թայ-բրեյքում, քանի որ Կարլսենը և Կարուանան ունեին 17-ական միավոր: Մանգուս Կարլսենը հաղթել է Կարուանայի հետ բոլոր պարտիաները և երկրորդ անգամ անընդմեջ դարձել Մեծ սաղավարտի հաղթող: