15 հոկտեմբերի 2012 - 16:17 AMT
Եգիպտոսի նախկին նախագահն ու ԱԳ նախարարը կարող են կրկին կանգնել դատարանի առջև

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը և ԱԳ նախկին նախարար Հաբիբ ալ Ադլին կարող են կրկին կանգնել դատարանի առջև՝ «հունվարի 25-ի հեղափոխության» ժամանակ ցուցարարների սպանության գործով: Այդ մասին այսօր հայտարարել է քննչական կոմիտեի աշխատակից Յասիր Սեյդ Ահմեդը, որը քննում է ցուցարարների մահվան հանգամանքները: «Մենք նրանց մեղսակցության նոր ապացույցներ ենք հայտնաբերել, հաջորդ ամիս հանձնաժողովը կավարտի ամփոփիչ զեկույցը», ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մուբարաքն ու Ալ Ադլին հունիսի 2-ին դատապարտվեցին ցմահ բանտարկության բողոքի ակցիայի մասնակիցների մահվան գործով: