15 հոկտեմբերի 2012 - 16:39 AMT
Հոկտեմբերի 15-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407,91 դրամ

Հոկտեմբերի 15-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 2,1 մլն դրամի առք և վաճառք 1 դոլարի դիմաց 408,75 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408,75 դրամ:

Միաժամանակ, հոկտեմբերի 15-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407.91 դրամ` հոկտեմբերի 12-ի համեմատ ավելանալով 0.25 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 528.73 դրամ` ավելանալով 0.04 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.02 կետով` մինչև 13.17 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԿԲ մամլո ծառայությունը: