15 հոկտեմբերի 2012 - 17:22 AMT
Իսրայելում կկիրառվի «յուրային-օտար» համակարգը ինքնաթիռների տարբերակման համար

Իսրայելի իշխանությունները մտադիր են նոր պահանջներ սահմանել փոքր ու միջին թռչող սարքերում «յուրային-օտար» համակարգը գործարկելու համար, հայտնում է Flightglobal-ը: Ըստ նոր օրինագծի, պատասխանող սարքով պետք է հագեցած լինեն բոլոր թռչող սարքերը, ներառյալ անօդաչու սարքերը, որոնք թռիչքներ են կատարում Իսրայելի տարածքում:

Կարգավարական ծառայությունները մշտական կապ կպահպանեն Իսրայելի ՌՕՈւ կարգավարական ծառայությունների հետ: