15 հոկտեմբերի 2012 - 17:50 AMT
Թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չի հաղթահարել Կրեմլի գավաթի առաջին շրջանը

Ռուսաստանաբնակ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չի հաղթահարել Կրեմլի գավաթի առաջին շրջանը, որի մրցանակային ֆոնդը 740 հազար դոլար է:

Գասպարյանի պարտությունը, որը մրցաշարի կազմակերպիչներից հատուկ հրավեր էր ստացել, 6:3, 4:6, 6:2 հաշվով զիջել է չեխ թենիսիստուհի Լյուցիա Շաֆարժովային: Խաղը շարունակվել է մոտ երկու ժամ:

Հաջորդ շրջանում Շաֆարժովայի մրցակիցը կլինի Կլառա Զակոպալովա (Չեխիա)-Ալեքսանդրա Կադանցու (Ռումինիա) հանդիպման հաղթողը: