15 հոկտեմբերի 2012 - 17:41 AMT
Վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Վաղը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հոկտեմբերի 18-20-ին նաև Գեղարքունիքում և Վայոց ձորում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, առանձին հատվածներում` մառախուղ: Քամին` արևելյան է 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-20-ին աստիճանաբար կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ` 8-10 աստիճանով:

Հոկտեմբերի 16-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-20-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: