15 հոկտեմբերի 2012 - 18:29 AMT
Նիգերում առևանգվել են հումանիտար կազմակերպության աշխատակիցները

Նիգերի կենտրոնում գտնվեղ Դակորո քաղաքում անհայտ գրոհայինները առևանգել են միջազգային հումանիտար կազմակերպության 4 բժիշկների:

Նիգերի և Չադի բնակիչները, որոնք առևանգվել են գրոհայինների կողմից, մարդկանց բուժում էին մալարիայից, օգնում էին հյուծված երեխաներին:

Իշխանությունները զորքեր և օդուժ են ուղակել առևանգված աշխատակիցներին փնտրելու: