Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը ստորագրել են համաձայնագիր, որով արտոնվում է շոտլանդական տարածքի անկախության վերաբերյալ հանրաքվեի անցկացումը, որը պետք է իրականացվի 2014թ:
Համաձայն պայմանավորվածության, քվեաթերթիկում լինելու ընդամենը մեկ հարց` 2 պատասխանով` «այո» կամ «ոչ»:
Շոտլանդական ազգային կուսակցությունը, չնայած Լոնդոնում իշխանությունների դժգոհությանը, քարոզում է հանուն անկախության ավելի քան 80 տարի` 1934թ-ից: