15 հոկտեմբերի 2012 - 18:20 AMT
Մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը

Այսօր ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում սկսել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը: Այն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Առաջինն ատեստավորում կանցնեն առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողները: