15 հոկտեմբերի 2012 - 18:48 AMT
ԵՄ երկրները Բելառուսի դեմ պատժամիջոցները երկարաձգել են ևս մեկ տարով

Եվրամիությունը Բելառուսի դեմ պատժամիջոցները երկարաձգել է ևս մեկ տարով` պահանջելով այդ երկրում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումն ու վերականգնումը: Այս մասին ասվում է Բելառուսի հարցով ԵՄ ամփոփիչ հայտարարությունում` ԱԳ նախարարների մակարդակում: Նախարարական հանդիպումը կայացել է հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում:

Բացի այդ, եվրոպական բիզնեսին արգելված է նոր գործարքներ կնքել բելառուսական ընկերությունների հետ, որոնք ներառված են «սև ցուցակում», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: