15 հոկտեմբերի 2012 - 19:58 AMT
Լրագրող Անխար Կոչնևան, ով առևանգվել էր Սիրիայում, Ուկրաինայի քաղաքացի է

Սիրիայում առևանգված Անխար Կոչնևան Ուկրաինայի քաղաքցի է: Այս մասին հաղորդել են ռուսական դեսպանատանը, հաղորդում է Ռոսբալթը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա Ռուսաստանի քաղաքացի էր:

Ըստ լրագրողի ընկերուհու, Կոչնևան առևանգվել էր Հոմսից 20 կմ հեռավորությամբ գտնվող Ալ-Կուսեյր քաղաքում: Նա Սիրիա էր ժամանել հակամարտության սկսվելուց հետո, որտեղ աշխատել է Ուտրո.ռու-ի համար: