WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժը պատասխանել է Anonymous հաքերային շարժման ներկայացուցիչների բողոքներին, ովքեր վրդովվել էին ռեսուրսի զարգացման համար գումարն նվիրաբերելու հայտարարությամբ: Ասսանժի նամակի հղումը հոկտեմբերի 15-ին հրապարակվել է WikiLeaks-ի միկրոբլոգում:
Ասսանժի խոսքով, սա հիշեցում է այն մասին, որ ամերիկյան իշխանությունների և հատուկ ծառայությունների գործողությունները և WikiLeaks-ի ֆինանսական շրջափակումը ուղղված են ռեսուրսի ոչնչացմանը:
Ասսանժի նամակը հրապարակվել է ի պատասխան այն հայտարարության, որն ավելի վաղ հայտնվել էր որոշ հայտնի միկրոբլոգերում, որոնք Anonymous-ի անունից էին վարվում: Դրանցում հաքերները խիստ բացասաբար են վերաբերել WikiLeaks-ի` նյութերը ռեսուրսի զարգացման համար գումար նվիրաբերելու մասին հայտարարությամբ ծածկելու որոշմանը: